Թեժ քննարկումներ «Իմ քայլ»-ում. ցանկանում են պահել չորս հանձնաժողովները. «Ժողովուրդ»
- Jul 16, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում այս օրերին թեժ քննարկվում է այն հարցը, թե խորհրդարանական որ հանձնաժողովները պետք է բաժին հասնեն ընդդիմադիր խմբակցություններին:
Ինչպես հայտնի է, Դոնթի բանաձևով՝ երկու հանձնաժողով պետք է բաժին հասնի «Հայաստան» դաշինքին: Եվ, ահա, իշխանությունների համար առանձնակի կարևորություն է ներկայացնում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաեւ Պետաիրավական, արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը:
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դեռ վաղ է ասել: Եթե այդ չորս հանձնաժողովները մնան իշխանական խմբակցությանը, ապա Պաշտպանության հարցերով հանձնաժողովը կնախագահի Անդրանիկ Քոչարյանը, Արտաքինը՝ Վլադիմիր Վարդանյանը, Տնտեսականը՝ Բաբկեն Թունյանը, իսկ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահի համար դեռ թեկնածու են փնտրում»:
Comments