top of page

Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանում խոսեց նվազագույն զամբյուղը վերանայելու անհրաժեշտության մասին

  • Jun 12, 2021
  • 1 min read

Կենտրոնական բանկի սուրբ պարտականությունն է ապահովել կայուն գներ:


Այս մասին Ստեփանավանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Պետությունը պատասխանատու է կայուն գների համար»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է վերանայել նվազագույն զամբյուղը:


Պատասխանելով ներկաներից մեկի հարցին՝ Քոչարյանը խոստացավ իրենց հաղթանակի պարագայում բարձրացնել սպաների և ուսուցիչների աշխատավարձերը:

Նա հատուկ անդրադարձ կատարեց կրթական մակարդակի բարձրացման, դպրոցների ինքնավարության ավելացման անհրաժեշտությանը:


«Պետք է ավելացնենք դպրոցի ինքնավարությունը, որպեսզի դպրոցի տնօրենն ու անձնակազմն իրենց ավելի պաշտպանված զգան, որ որևէ քաղաքական ուժ չկարողանա դպրոցն օգտագործել որպես քաղաքական գործիք»,- նշեց նա:

Դաշինքի անդամների հաջորդ կանգառը լինելու է Լոռու մարզի Տաշիր քաղաքում:

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page