top of page

Քոչարյանի և Գևորգյանի գործով դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ կա. Աննա Դանիբեկյան

  • Jun 29, 2021
  • 1 min read

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել։ Քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, որի վարույթում գտնվում է նշված քրեական գործը։


Գործով նախագահող դատավորը պարզաբանել է, որ Ռ. Քոչարյանն ու Ա. Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում՝ խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ, սակայն մինչ այս հարցին անդրադառնալը նախևառաջ դատարանը պետք է հստակ տեղեկություն ունենա նրանց կարգավիճակի մասին։


Ռ. Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ի կողմից մանդատների բաշխման կարգի համաձայն՝ «Հայաստան» դաշինքին տրվել է 28 մանդատ, իսկ Ռ. Քոչարյանը զբաղեցնում է դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը, Արմեն Գևորգյանը՝ 5-րդ։


Գործով դատախազն իր առարկությունը հայտնեց՝ նշելով, որ քրեական հետապնդումը հարուցվել է նախքան՝ նրանց պատգամավորի կարվավիճակ ձեռք բերելը, հետևաբար անհասկանալի է, թե ինչ սահմանադրական կարգավորումներ է դատարանը վկայակոչում։


Այդուհանդերձ, դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացնի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը եւ մանդատները բաշխելու մասին ԿԸՀ-ի որոշումը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page