Search
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կշարունակվի օգոստոսի 3-ին
- Jun 29, 2021
- 1 min read

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը՝ մինչև նրանց պատգամավորի կարգավիճակի հստակեցումը։
«Դատարանը թող պարզաբանի՝ ինքը խնդիր է տեսնում քրեական հետապնդումն իրականացնելու՞, թե՞ ազատությունից զրկելու հետ կապված»,- դատական նիստում հայտարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ առարկելով դատարանի գործողությունների դեմ։
Comments