top of page

«Ամեն ինչ անելու ենք, որ մինչև քոքը մաշացնենք Փաշինյանի ձայները». Ռոբերտ Քոչարյան

  • May 25, 2021
  • 1 min read


«Որքանով գիտեմ, այդ հարցումները հեռախոսային են, և ամբողջ աշխարհում ընդունված է, որ հեռախոսային հարցումները այն երկրներում են ամբողջությամբ արժանահավատ, որտեղ չկա ներքին այսպիսի բևեռվածություն»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է դաշինքը «կրելու» այն պարագայում, երբ հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը դեռ աջակիցներ ունի:


«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն նկատեց․ «Երբ մեկ լայքի համար մարդուն հեռացնում են աշխատանքից, երբ նրա հարազատների վրա ճնշումներ են գործադրվում, ո՞նց պետք է հավատալ այդ հարցումների պատասխաններին»:


«Բացի այդ, նշված հարցումներին շատ քիչ մարդիկ են մասնակցում, քանի որ մտածում են, որ իրենց պատասխանից հետո ճնշումների տակ կհայտնվեն: Ես չեմ կասկածում, որ հարցում կատարողները բարեխիղճ են, բայց երկրում առկա իրավիճակն այնպիսին է, որ լուրջ կասկածներ է հարուցում: Եվ մենք չենք ասում, որ վարչապետի գործող պաշտոնակատարը վարկանիշ չունի: 30-35 տոկոս ունենալով խորհրդարանում՝ հնարավոր չէ վերընտրվել վարչապետ և ձևավորել կառավարություն»,- նկատեց երկրորդ նախագահը:


Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ ընտրությունների մասնակիցների ցանկում չի երևում որևէ քաղաքական ուժ, որը պատրաստ է «դավաճանների հետ համագործակցել, և կարող է անցնել խորհրդարան»:


Եվ, նրա խոսքով, եթե անգամ չհաջողվի Նիկոլ Փաշինյանի ձայները 30 տոկոսից մաշեցնել և հասցնել 20-15 տոկոսի, միևնույն է, իրեն չի հաջողվելու ձևավորել կառավարություն:


«Բայց ամեն ինչ անելու ենք, որ մինչև քոքը մաշեցնենք այդ ձայները»,- վստահեցրեց ՀՀ երկրորդ նախագահը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page