Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել. «Sputnik Արմենիա»
- Jun 8, 2021
- 1 min read

Ընթացիկ տարում սա Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահի միջև տեղի ունեցող արդեն երրորդ հեռախոսազրույցն է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես տեղեկացնում է Sputnik Արմենիա-ի աղբյուրը Մոսկվայում, մի քանի օր առաջ, մայիսին, երբ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ մայրաքաղաքում, կրկին հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Մենք փորձեցինք ճշտել այս տեղեկությունը երկրորդ նախագահի գրասենյակից։
Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց․ իրոք, Պուտինը և Քոչարյանը մայիսին կրկին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հայ-ռուսական հարաբերությունները, անդրադարձել նաև մի շարք այլ հարցերի։ Ընթացիկ տարում սա Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահի միջև տեղի ունեցող արդեն երրորդ հեռախոսազրույցն է։
Comentários