top of page

«Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմայից»»․ Վիկտոր Սողոմոնյան

  • May 18, 2021
  • 1 min read


«Այո, Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ ԲՖԿ «Սիստեմայից»։ Մի քանի օր առաջ նա հրաժարվել է շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։

Ըստ արժանավույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը, Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից։ Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այլևս կենտրոնացնելու է իր ուշադրությունը և ջանքերը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան խոշորագույն «ՍԻՍՏԵՄԱ» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page