top of page

«Վեթինգը» նորից ուզում են մղել առաջին պլան. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է.


««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորներ, հատկապես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկվածները լայն թափով լծվել են գրեթե բոլոր ոլորտներում (արդարադատություն, անվտանգություն, կրթություն և այլն) «վեթինգի» վերաբերյալ օրինագծի նախապատրաստական աշխատանքներին։ Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանք դա փորձում են անել հնարավորինս փակ ռեժիմով, որպեսզի առայժմ հանրային լայն արձագանք չստանա և հավել յալ ուշադրության ու քննադատության թիրախ չդառնա, ինչպես դա եղավ նախորդ անգամ։


Ինչպես հայտնի է, երբ Նիկոլ Փաշինյանը փաստացի հրաժարվեց երկրում կոշտ վեթինգ իրականացնելու գաղափարից, ՀՀ-ում իրենց գործունեությունը ծավալող արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի կազմակերպությունների իրավաբանական «բլոկը» անընդհատ բոլոր հարթակներում տվյալ հարցը փորձում էր բերել հանրային օրակարգ և դարձնել առաջնային դիսկուրսի թեմա։ Թերթի տեղեկություններով, հենց տվյալ շրջանակների ջանքերի շնորհիվ է, որ հիշյալ հարցը դարձյալ հայտնվել է իշխանությունների տեսադաշտում։ Ավելին, տեղեկություններ կան, որ այս ընթացքում իշխող ուժի փորձագետներն արդեն մի քանի անգամ եղել են համապատասխան գրասենյակներում և որոշակի «կուրսեր» անցել։


Իսկ թեմայի ջատագով որոշ կազմակերպություններ ինտենսիվ հանդիպումներ են ունենում արդարադատության նորանշանակ նախարարի հետ, որը վերջերս հերթական անգամ աչքի ընկավ հայտարարությամբ, որը հատկապես իրավաբանական հանրությանն ապշեցրել էր: «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»,- մի հարցազրույցում ասել էր նա»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page