ՔՊ-ականները խմբագրել կամ հեռացրել են ադրբեջանցիների հրապարակած տեսանյութի մասին իրենց գրառումները
- May 19, 2021
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ադրբեջանական կողմը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ կադրեր էր հրապարակել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ժամեր տևած լռությունից հետո պարզաբանում ներկայացրեց՝ հայտնելով, որ տեսանյութն ուսումնասիրվում է և այն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։
ՊՆ-ի հրապարակումն ակտիվորեն տարածեցին մի շարք իմքայլականներ՝ լրատվամիջոցների անդրադարձերը որակելով ապատեղեկատվություն և տեղեկատվական աղբ։
Սակայն ավելի ուշ, երբ ՊՆ-ից հաստատեցին լուրը՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թ․ մայիսի 17-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խմբագրեց գրառումը և ավելացրեց ՊՆ նոր հաղորդագրությունը, իսկ հայտնի ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, ներկայում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հեռացրեց գրառումը։
Ստորև ներկայացնում ենք նրանց գրառումները:
Comentarios