top of page

ՔՊ-ականների սիրած զբաղմունքը հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրելն է, այլ բանի ունակ չեն. Ղազինյան

  • Sep 29, 2021
  • 1 min read


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը երկուշաբթի չի կայացել՝ օրակարգ չլինելու պատճառով:


Փաստորեն անվտանգային և պաշտպանական կոլափսի մեջ գտնվող պետության խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովն օրակարգ չունի, իսկ մեր բոլոր փորձերը հանձնաժողովի աշխատանքները տեղափոխել բովանդակային հարթություն հանդիպում են ՔՊ-ականների սուր դիմադրության:


Մյուս կողմից հասկանում եմ նրանց, քանի որ օրակարգի ցանկացած բովանդակային կետի քննարկում անխուսափելիորեն կբացահայտի պետության և պետականության դեմ գործած նրանց հանցանքները:


Իրենց ամենասիրած զբաղմունքը հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրելն է, քանի որ այլ բանի ուղղակի ունակ չեն:


Չնայած երեկ նրանց հաջողվեց ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալի տեղակալ» :



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page