Search
ՔՊ ջոկատն ապրիլյան պատերազմին չի մասնակցել մարտական գործողությունների․ Սեյրան Օհանյան
- Aug 4, 2021
- 1 min read

Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողությունների։ Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Նրանք մասնակցել են որոշակի ինժեներական աշխատանքների, դա մարտական գործողությունների մասնակցել չի նշանակում»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ այդ աշխատանքների համար բանակի հրամանատարությունը գնահատել ու պատվոգիր է տվել Փաշինյանի գլխավորած ստորաբաժանմանը։
Comments