Search
Հայտնի է Ապարանում ՔՊ-ի թեկնածուի անունը
- Nov 7, 2021
- 1 min read

Ապարան համայնքում մեր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
«Այսօր հանդիպում ենք ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում: Քննարկել ենք համայնքի խնդիրները, առաջիկա ծրագրերն ու դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերը:
Ապարան համայնքում մեր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը»։
Comments