top of page

Համայնքներին պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու վերաբերյալ 2 քրեական գործ դատարանում է

  • Jun 9, 2021
  • 1 min read


Շիրակի մարզում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք ենթավարձակալությամբ տրամադրելու գործարքներում պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործ ուղարկվել է դատարան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:


«Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավար Գ.Հ.-ն 2009թ. փետրվարի 25-ին Երևան քաղաքի մի բնակչի հետ կնքել է համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.6 հա մակերեսով հողատարածքը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով 25 տարի ժամկետով, տարեկան ընդամենը 4.680 ՀՀ դրամ վարձավճարով վերջինիս հանձնելու պայմանագիր:


Դրանից ընդամենը 1 ամիս անց նշված քաղաքացին այդ հողամասից միայն 0.02 հա տարածքը 24 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով, մոտ 8.5 անգամ բարձր գնով՝ ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից մեկին, այնտեղ վերջինիս կողմից տեղադրվել է ալեհավաք կայան: Արդյունքում՝ այդ 2009-2016թթ.-ին նշված անձն ստացել է շուրջ 3.6մլն ՀՀ դրամ գումար, իսկ համայնքը զրկվել է իրեն պատկանող հողամասից կայուն ֆինանսական մուտքեր ապահովելու հնարավորությունից:


Նշված առերևրույթ հանցավորն արարքը կատարելու համար Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 2.5 մլն ՀՀ դրամը:


Հողմիկ համայնքի նախկին ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրվել է մեղադրանք: Մինչդատական քրեական վարույթի ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 1.750.000 ՀՀ դրամը:


Շիրակի մարզի դատախազությունը հաստատել է նշված երկու գործերով մեղադրական եզրակացությունը և քրեական գործերն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page