top of page

Քրիստինե Հալաջյանը պարգևատրվել է ոչ թե «Տիգրան Մեծ» շքանշանով, այլ «Ասպետ Մեծն Տիգրան» մեդալով

  • Sep 7, 2021
  • 1 min read



Երեկվանից համացանցում լայնորեն տարածվում է տեղեկություն, համաձայն որի՝ ԱՄՆ-ում ապրող վլոգեր Քրիստինե Հալաջյանը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով։ Հալաջյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում մեդալ էր ցուցադրել և հայտնել, որ պարգևատրվել է։


Նա, սակայն, պարգևատրվել է ոչ թե «Տիգրան Մեծ» պետական շքանշանով, այլ «Ասպետ Մեծն Տիգրան» մեդալով, որը նվիրել է ՀԱԲ՝ «Հայոց ազգային բանակ», ռազմական միավորումը։ Այն հասարակական կազմակերպություն է, և պարգևատրումները չեն կարող լինել պետության անունից կամ պետական շքանշան։


Նշենք, որ «Տիգրան Մեծ» շքանշանը Հայաստանի Հանրապետության պետական պարգև է։ Հիմնադրվել է 2002 թ. մայիսի 20-ին ՝ Ազգային ժողովի ընդունած, 2002 թ. հունիսի 12-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրված և 2002 թ. հունիսի 26-ին ուժի մեջ մտած ««Տիգրան Մեծ» շքանշանի մասին» ՀՀ օրենքով։ Վերասահմանվել և վերանվանվել է 2014 թ. հունիսի 21-ին ԱԺ ընդունած, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ նախագահի ստորագրած և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։


«Տիգրան Մեծ» պետական պարգևը տրվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ նախագահը հրապարակում է հրամանագիր։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) «Տիգրան Մեծ» մեդալով պարգևատրվել է մեկ անձ՝ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, իսկ 2006 թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page