Search
«Քյավառցի Ռաֆո»-ի փոխարեն սպանվել է նրա վարորդը
- Jun 2, 2021
- 1 min read

Ըստ ԶԼՄ-ների՝ Երևանի կենտրոնում փորձել են սպանել քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ռաֆոյին՝ Ռաֆայել Մարդոյանին։ Վերջինիս հաջողվել է խուսանավել ու նստել զրահապատ մեքենան, իսկ կրակոցների հետևանքով սպանվել է նրա վարորդը։
Նրա նկատմամբ սպանության փորձ է տեղի ունեցել նաև ԱՄՆ-ում։ 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներից մեկում կրակոցներ էին հնչել Ռաֆայել Մարդոյանի ուղղությամբ։
Տարիներ առաջ որպես նրա սպանության պատվիատու նշվում էր քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևոսկոյի անունը։
Քյավառցի Ռաֆոն համարվում է նաև Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի մտերիմ շրջապատի մարդ։
Վերջին օրերին սպանվել է նաեւ Դոն Պիպոյի եղբայրը, իսկ մինչ այդ նրա թիկնապահներից մեկը։
Коментарі