Մահափորձ «Վստրեչի Ապերի» հոր քառասունքի ժամանակ․ քանի անգամ են փորձել սպանել Քյավառցի Ռաֆոյին
- Jun 2, 2021
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Երևանի կենտրոնում հրազենի կիրառմամբ սպանություն է տեղի ունեցել։ Սպանվածը՝ քրեական հեղինակություն Ռաֆայել Մարդոյանը, Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն է, իսկ թիրախը հենց Ռաֆայել Մարդոյանն է եղել։ Նրա դեմ մահափորձ կատարվել է նաև 2018- ի նոյեմբերին։ Այդ ժամանակ վերջինս ծանր վնասվածքներ էր ստացել կրծքավանդակի շրջանում, ևս մեկ անձ մահացել էր։ Ավելի վաղ նույն անձինք ևս մեկ մահափորձ էին կազմակերպել վերջինիս դեմ, այս անգամ՝ Ռուսաստանում, սակայն այն կրկին ավարտվել էր մեկ այլ անձի սպանությամբ։
Քյավառցի Ռաֆոյի դեմ մահափորձերն այսքանով չեն ավարտվել։ Նախկինում ևս երկու մահափորձ է իրականացվել Հայաստանում։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ դեպքերից մեկը տեղի է ունեցել «Վստրեչի Ապերի» հոր քառասունքի օրը՝ 2016թ-ին, Արտյոմ Կանևսկոյի պատվերով։ Մարդասպանները չէին հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի էին թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել վարձու մարդասպանների 7-8 հոգանոց խումբը:
Բացի Արտյոմ Կանևսկոյի պատվերը, Քյավառցի Ռաֆոյին սպանելու պատվեր եղել էր Իսպանիայից։
Հայաստանում Մադոյանի սպանության երկրորդ փորձից հետո Ռաֆայել Մարդոյանի և մի շարք այլ քրեական հեղինակությունների մուտքը Հայաստան արգելվել էր՝ երկրի ներսում վենդետաներ և սպանություններ թույլ չտալու համար։ Այս արգելքը հանվել է վերջին իշխանափոխությունից հետո։
Comments