top of page

Վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից

  • Sep 8, 2021
  • 1 min read


ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին ֆեյսբույքյան իր էջում հայտնել է ինքը Զաքարյանը՝ շարունակելով.


«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան 2.5 տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, քանզի այս պաշտոնում նշանակվել եմ Ծառայության ձևավորման սկզբնական շրջանում՝ ժամանակահատված, երբ անհրաժեշտ էր սեղմ ժամկետներում կազմավորել պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր և արդյունավետորեն իրացնել ու ապահովել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունները»:

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page