ՌԴ-ի և Իրանի դաշնակից Բաշար Ասադը՝ persona non grata է Արևմուտքի համար․ վերլուծական
- May 26, 2021
- 1 min read

Սիրիայում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները: Թեկնածուների թվում են գործող նախագահ Բաշար Ասադը, ընդդիմությունը ներկայացնում է երկու թեկնածու՝ Աբդալահ Աբդալահն ու Մահմուդ Մարեյը:
Հաղթելու ամենամեծ շանսերն ունի գործող նախագահ Բաշար Ասադը՝ նա տիրապետում է վարչական, տնտեսական, ռազմական լծակներին, ինչը պատերազմի մեջ գտնվող Սիրիայի պարագայում որոշիչ գործոն է: Դրան զուգահեռ, Ասադը վայելում է Իրանի և ՌԴ-ի աջակցությունը՝ Մոսկվան ու Թեհրանն այսօր Սիրիայում լրջագույն անվտանգային և տնտեսական գործոններ են:
Արևմուտքի համար Ասադը տարիներ շարունակ persona non grata է նրա ընտանիքի դեմ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել: Այս համատեքստում կարելի է դիտարկել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիա համատեղ հայտարարությունը, որ նրանք չեն ճանաչելու Սիրիայի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ չեն համարում դրանք ազատ և արդար:
Արևմուտքը Սիրիայում խաղադրույք է կատարում հակաասադական ճամբարի ուժերի, ռազմական խմբավորումների վրա, որոնց տարիներ շարունակ զինել են և նրանց միջոցով փորձել են տապալել Ասադի իշխանությունը:
Այսօր Սիրիան և այդ երկրում նախագահական ընտրությունները դարձել են Արևմուտքի և ՌԴ-Իրան տանդեմի բախման թատերաբեմ: Մոսկվան ու Թեհրանը ռազմական, քաղաքական, տնտեսական առումով ամրապնդվել են Սիրիայում՝ռուսական զորքեր են տեղակայված Սիրիայի տարածքում, իսկ Իրանը գործում է լիբանանյան Հզբոլահ շարժման, տարբեր շիական կազմավորումների, իրանական ռազմական մասնագետների միջոցով՝ամրապնդելով Ասադի բանակն ու իր ներկայությունն արաբական այդ երկրում:
Արևմուտքի համար Ասադի հաղթանակը նշանակում է Ասադի իշխանության ամրապնդում դրան զուգահեռ այդ երկրում ռուսական և իրանական գեոպոլիտիկ դիրքերի զմրսում: ԱՄՆ և նրա մերձավորարևելյան դաշնակիցները՝ Իսրայելն ու Ծոցի միապետությունները, Թուրքիան ամեն ինչ անելու են միասնական Սիրիայի վերականգնումը խաթարելու համար
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի
Opmerkingen