top of page

ՌԴ պաշտպանության նախարարի կտավները և փայտե աշխատանքները վաճառվել են բարեգործական աճուրդում

  • May 15, 2021
  • 1 min read


Բարեգործական աճուրդի ընթացքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեղինակած կտավների և փայտից պատրաստված աշխատանքների համար հանգանակվել է 40 միլիոն ռուբլի: Ամբողջ հասույթը կուղղվի ՌԴ ժողովրդական արտիստ, դերասան Կոնստանտին Խաբենսկի հիմնադրամին:


Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնադրամի մամուլի ծառայությանը հղումով:


«Աճուրդի ընթացքում մեզ հաջողվել է հանգանակել 40 միլիոն ռուբլի, որը որպես աջակցություն կտրամադրվի Կոնստանտին Խաբենսկիի բարեգործական հիմնադրամին»,- մանրամասնել են մամուլի ծառայությունից:


Աճուրդն անցկացվել է մայիսի 14-ին Մոսկվայում: Շոյգուն անձամբ է հանդես եկել աճուրդն անցկացնելու նախաձեռնությամբ՝ տրամադրելով դրա համար իր կտավներն ու փայտե աշխատանքները:


Ամբողջ հասույթը կուղղվի հիմնադրամի շահառու երեխաներին և երիտասարդներին հասցեական օժանդակություն տրամադրելուն: Գումարի մի մասն էլ կուղղվի վերականգնողական կենտրոնների զարգացմանը և բժիշկների որակավորման բարձրացմանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page