Search
Մեզ գնահատական տվողը խաղաղ բնակչությունն է․ Ռուստամ Մուրադով
- Sep 9, 2021
- 1 min read

Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է, որ ռուս խաղաղապահները Արցախի տարածքում կլինեն հինգ տարի՝ համաձայն 44-օրյա պատերազմին հաջորդած եռակողմ հայտարարության, իսկ դրանից հետո որոշում կընդունվի խաղաղապահների մանդատի հետագա երկարաձգման վերաբերյալ:
«Մեզ գնահատական տվողը խաղաղ բնակչությունն է: Այսօր Արցախում կյանքը իր հունով է գնում: Կան նաև շատ բարդ հարցեր, սակայն գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում:
Այդ պատճառով էլ, կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի»,- ասել է նա:
Comments