top of page

Անողնաշար իշխանություններն արդեն համաձայն են խաղալ ադրբեջանցիների անմարդկային կանոններով. Աբովյան

  • Jul 4, 2021
  • 1 min read

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.


«Մեր գերեվարված եղբայրների վերադարձի մասով կարող եմ ասել միայն երկու բան։ Փառք Աստծո, որ մեր տղերքը վերադառնում են և դա, իհարկե, կարևորագույն իրադարձություն է։


Ահավոր խայտառակություն է և լկտի անբարտավանություն, որ մեր գերի տղերքը դարձել են առևտրի առարկա, երբ մեր տղերքին փրկելու համար էս իշխանությունները հանձնում են թուրք վիժվածքներին մեր պետական շահերը՝ որպես վարձավճար։


Հաստատ համոզված եմ, որ ադրբեջանցիները իրենց համար հարմար պահին կրկին կփորձեն գերեվարել ՀՀ քաղաքացիներին, քանզի անողնաշար հայաստանյան իշխանություններն արդեն համաձայն են խաղալ ադրբեջանցիների անմարդկային կանոններով»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page