ՔՊ-ն երբեք չի կարողանալու միանձնյա որևէ փոփոխություն կատարել Սահմանադրությունում. Հայրապետյան
- Jun 24, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներով ունենում ենք հետևյալ պատկերը․
ՔՊ-ն ստանում է 71 մանդատ «Հայաստան»-ը՝ 27 «Պատիվ ունեմ»-ը՝ 7 Ընդհանուր՝ 105։
Այս երեք ուժերի միջև մանդատների արդյունքում ՔՊ-ն ստանում է 2/3-րդից ավել մանդատ, մոտավորապես մանդատների 67%-ը՝ 2/3-րդը 66,6% է։
Համաձայն «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը ներկայացվածություն ունենա ԱԺ-ում ոչ պակաս քան մանդատների ընդհանուր թվի 1/3-ը։ Հետևաբար «Հայաստան» դաշինքին պետք է հատկացվի 2 լրացուցիչ մանդատ (27+2), որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատների ընդհանուր թիվը պակաս չլինի 1/3-ից։
Եթե ելնում ենք 105+2 մանդատի կոնցեպտից, ապա այս պարագայում 71 մանդատը 1-ով պակաս է, որպեսզի ՔՊ-ն ԱԺ-ում ունենա սահմանադրական մեծամասնություն՝ դրանով պայմանավորված հետևանքներով հանդերձ։
Եթե պայմանականորեն ՍԴ-ն մերժում է ընտրության արդյունքների վիճարկման դիմումը, ապա ուժերի նման հարաբերակցությամբ ՔՊ-ն երբեք չի կարողանալու միանձնյա ինքնակամ որևէ փոփոխություն կատարել Սահմանադրությունում և սահմանադրական օրենքներում»։
Comments