top of page

Բարդ է ասել՝ երբ է արտահայտությունը վիրավորանքից վերածվում ծանր վիրավորանքի. փաստաբան

  • Jul 30, 2021
  • 1 min read


Փաստաբան Ռոբերտ հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Այսպիսով անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը քրեականացվեց:


1. Եթե նպատակը համացանցից հայհոյանքը քչացնելն է, ապա ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ, քանի որ հայկական համացանցի օգտատերերի մեծ մասը Հայաստանում չեն և այս օրենքը ըստ էության նրանց նկատմամբ չի տարածվելու։

2. Զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը 2010-ին բխում էր ԵԽ մի շարք հանձնարարականներից և ՄԻԵԴ մի շարք որոշումներից((1577(2007) բանաձև, Rec (2003) 13 հանձնարարական, (74) 26 բանաձև և այլն։

3. Հայհոյանքը մեծապես տարածում են կեղծ օգտատերերը, որի դեմ պայքարը նման լեգիստրատուրայի պայմաններում անհնար է:


Եվ ուրեմն ինչ նպատակ է հետապնդում այս կարգավորումը.


Հայհոյանքը որոշակիություն չունեցող և շատ դժվար չափվող «կատեգորիա» է։ Այս կարգավորումների պարագայում մեղմ ասած բարդ է ասել, թե երբ է արտահայտությունը վիրավորանքից վերածվում ծանր վիրավորանքի։

Եվ բնականաբար համապատասխան մարմինները ստանալով քաղաքական պատվեր ցանկացած ընդդիմախոսի դեմ կհարուցեն քրեական գործեր, փորձելով լռեցնել վերջիններիս։

Օրենքն ակնհայտ հակաիրավական, և օր առաջ պետք է չեղարկվի»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page