Այս իշխանությունը Ադրբեջանին լեգիտիմ իրավունք տվեց պատերազմ սկսելու․ Ռոբերտ Քոչարյան
- Jun 11, 2021
- 1 min read

Եթե մենք ուզում էինք խաղաղ կարգավորում, ապա պետք է հույս տայինք հակառակորդին, որ ինքը բանակցային ճանապարհով ինչ-որ բանի հասնելու է։ Այդ մասին այսօր չարենցավանցիների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եթե այդպես չարվեր և ասվեր՝ Արցախը Հայաստան է և վերջ, այլևս ոչ մի քննարկելու բան չէր լինի։
«Դա արվեց այս իշխանության կողմից։ Բանակցություններից շեղումներ եղան, և այս իշխանությունը գնաց դեպի պատերազմ»,- ասաց նա։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի, այս իշխանության սխալներից մեկն էլ այն էր, որ Արցախյան հարցը ժողովուրդների ինքնորոշման իրավունքից հարցը տեղափոխվեց տարածքային ամբողջականության տիրույթ։
Այդ ձևով, նրա խոսքով, այս իշխանությունը Ադրբեջանին լեգիտիմ իրավունք տվեց պատերազմ սկսելու, և հենց այդ պատճառով էլ միջազգային հանրությունը չդատապարտեց Ադրբեջանին։
Comments