Search
Հայրենիքի հող հանձնողը այս իշխանությունն է․ Ռոբերտ Քոչարյան
- Jun 7, 2021
- 1 min read

Հայրենիքի հող հանձնողն այս իշխանությունն է, որն առաջին օրից սկսել է քայքայել պետության ողնաշարը՝ բանակը։ Այդ մասին Սյունիքում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Ագարակում քարոզարշավի ժամանակ Քոչարյանն անդրադարձավ նաև Մեղրիի միջանցքին և հայ-թուրքական ճանապարհների բացմանը՝ ասելով, որ դաշինքը դեմ չէ միջանցքներին, քանի որ այս դարում փակ ճանապարհները նորմալ չեն։
«Եթե միջանցքի բացման մասին խոսում է միայն հայկական կողմը, պետք է ասենք ՝ ստոպ, ի՞նչ նկատի ունեք՝ միջանցք ասելով։ Այո՛, մենք կողմ ենք, որ ճանապարհները բացվեն, բայց ոչ ավելին, քանի որ Թուրքիայի հեռահար նպատակներն ուրիշ են»,- նշեց նախագահ Քոչարյանը։
Նա նշեց, որ, եթե այլ տարբերակ լինի, այս տարածաշրջանում անվտանգային խնդիրներ կլինեն։
Comments