top of page

Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է թշնամու զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցին

  • May 25, 2021
  • 1 min read


Առաջին հերթին չպետք է այնպիսի տպավորություն թողնես, որ քո հետ կարելի է նմանատիպ ձևով վարվել։ Եթե քո քայլերով, քո քաղաքականությամբ, քո հայտարարություններով դու այդպիսի տպավորություն թողնում ես, դու անընդհատ ունենալու ես նման խնդիր։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով բանակցությունների միջոցով թշնամու զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու մասին հարցին։


«Քանի դեռ իրենք սպասումներ ունեն Հայաստանից որոշ հարցերի շուրջ, ապա նման լարվածության օջախներ ստեղծելու են, լրացուցիչ ճնշում գործադրելու են իրենց նպատակներին հասնելու համար։ Սա է իրավիճակը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվում, ինչը այսօր ընդհանրապես չի արվում։


Այո, հնարավոր է նաև, և պետք է առաջին հերթին այդ խնդիրը բանակցային ճանապարհով լուծել, բայց կրկնում եմ Ռուսաստանի միջնորդությամբ եթե այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը մյուս օր, մեկ այլ խնդիր լուծելու համար նմանատիպ պրոբլեմ է ստեղծելու սահմանի մեկ այլ հատվածում»,- ասաց Քոչարյանը։



Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page