top of page

Ռոբերտ Քոչարյանն այսօր հավաքելու է թիմին. ինչն է պատճառը. «Հրապարակ»

  • Jun 29, 2021
  • 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Ռոբերտ Քոչարյանն այսօր մեծ հավաք է անում՝ հրավիրել է իր բոլոր նախընտրական շտաբների պետերին, իրենց ակտիվին։ Հավաքն անցկացվելու է երեկոյան ժամը 7-ին, Prime Hall-ում։ Դավիթաշենում գտնվող այս սրահում անցկացվել էր նաեւ «Հայաստան» դաշինքի ծրագրի ներկայացումը, ինչպես նաև՝ «Քաղպայմանագրի» դրամահավաքը։


Մեզ ասացին՝ մեծ ժողով է լինելու, որի նպատակը հիմնականում մեկն է լինելու՝ նախ շնորհակալություն հայտնել շտաբների պետերին ընտրություններում կատարած աշխատանքի և ցուցաբերած արդյունքի համար։ Որքան էլ այդ արդյունքները գոհացուցիչ չեն, մարդիկ ջանք չեն խնայել և արժանի են գնահատականի։ Ենթադրաբար, հանդիպմանը կլինեն նաև դիտողություններ, վերլուծություն, կխոսվի սխալների ու բացթողումների մասին, ինչպես նաև կքննարկեն իրենց հետագա անելիքները։ Հավաքին կմասնակցի 300-350 մարդ։


Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page