Search
Ռուբեն Խլղաթյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
- Jun 12, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանի գործով դատավորներից մեկը երեկ՝ հունիսի 12- ին, ինքնաբացարկ է հայտնել։ Այդ մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գայանե Պապոյանը։
Նա տեղեկացրեց, որ պատգամավորի թեկնածուի փաստաբանական խմբի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը չի քննվել։
«Մյուս դատավորն էլ գործն, ըստ ընդդատության, ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան»,- ասաց Գայանե Պապոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 10- ի կեսգիշերին մոտ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով, այն է՝ կաշառք բաժանելու փորձ։
コメント