top of page

Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը. «Փաստ»

  • Sep 18, 2021
  • 1 min read


«Փաստ» թերթը գրում է.


«Առիթ ունեցել ենք նշել, որ հոկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցությունը, մեղմ ասած, հնարավոր չէ շատ ակտիվ համարել: Սակայն ուշագրավ է, որ ինը համայնքից հինգում մասնակցում է նոր ստեղծված քաղաքական ուժ: Խոսքը «Ապրելու երկիր» կուսակցության մասին է: Կուսակցությունը կմասնակցի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրություններին։


«Փաստ» թերթի տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունում այս ընտրությունները համարում են յուրատեսակ քննություն՝ ապագա ավելի մասշտաբային ընտրություններից և ընդհանրապես քաղաքական «թոհուբոհի» մեջ մտնելուց առաջ: Զուգահեռ ակտիվորեն զբաղված են տեղերում կուսակցական կառույցներ ստեղծելու և նոր կուսակցականների անդամագրման աշխատանքներով:


Այս տեսակետից է ուշագրավ այն հանգամանքը, որ այս տարվա հունիսին Հայաստանի քաղաքացիություն է ստացել սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը, որի անվան հետ է կապվում «Ապրելու երկիր» կուսակցության ստեղծումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Վարդանյանը ցանկություն ունի առաջիկայում ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում, իսկ հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել որպես վարչապետի թեկնածու»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page