Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ քրեական գործը փոխանցվել է ՀՔԾ
- Jun 11, 2021
- 1 min read

Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանի վերաբերյալ քրեական գործը Քննչական կոմիտեի վարույթից փոխանցվել է ՀՔԾ՝ քրեական գործով նախաքննություն իրականանցնելու նպատակով։ ՀՔԾ-ից հայտնեցին, որ ստացել են քրեական գործը։
Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ սույն քրեական գործով նախաքննությունն ի սկզբանե պետք է իրականացվեր ՀՔԾ-ում, սակայն դատախազությունը նախաքննության իրականացումը հանձնարարել էր ՔԿ-ին։ Քննչական ենթակայության խախտման փաստի մասին ահազանգել են նաև փաստաբանները՝ նշելով, որ քրեական գործն ի սկզբանե ապօրինի է։
9 մլն դրամի չափով առերևույթ ընտրակաշառք բաժանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով, որի շրջանակներում ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանը և Գ. Պ.-ն։
Comments