top of page

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել Արցախում ներկայիս իրավիճակի մասին

  • May 29, 2021
  • 1 min read


«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել Արցախում հրադադարի և ռազմական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի դիտարկման խնդիրները»,- Ըստ ՌԴ ՊՆ-ի, այդ մասին հայտնել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը:


«Անցած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքեր և ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:

Մայիսի 21-ին ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի քսան ավտոմեքենաների ավտոշարասյունների անվտանգ անցումը: Նրանցից 12-ը Բերձորի միջանցքով՝ հյուսիսային և հարավային ուղղություններով և ութը Շուշի-Կարմիր Շուկա երթուղով:

Մայիսի 23-ին ռուս խաղաղապահները 127 ուխտավորների ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր:


Տեղանքի և օբյեկտների ականազերծումը, ինչպես նաև չպայթած զինամթերքի ոչնչացումը շարունակվում են ռուսական ինժեներական վաշտի կողմից: Մինչ օրս ստուգվել է 1844 շենք, մաքրվել է ավելի քան 657 կիլոմետր ճանապարհ, 2,121 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25,613 պայթուցիկ օբյեկտ:


Մենք գտնվում ենք թիվ 5 դիտակետի տարածքում, որը տեղակայված է Շուշի բնակավայրի տարածքում, որտեղ Ռուսաստանի զինված անձնակազմը միջոցներ է ձեռնարկում ՝ ապահովելու ադրբեջանական ավտոշարասյունների անցման անվտանգությունը և վերահսկելու քաղաքացիական բնակչության տրանսպորտային միջոցների տեղաշարժը Բերձորի ճանապարհի երկայնքով»,-հայտնել է ռուս սպան:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page