Search
Կոչ եմ անում ընդդիմությանը՝ ավելի միասնական գործել մեզ հետ․ Ռուստամ Բաքոյան
- Aug 2, 2021
- 1 min read

Ժողովուրդը հունիսի 20-ին խոսեց իշխանության սխալների մասին ու տվեց իր գնահատականը։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Նրա խոսքով՝ այս խորհրդարանում հասցնելու է իրականացնել իր բոլոր ծրագրերը։
«Հայաստանը վերջին շրջանում բավականին բարդ փուլով է անցնում, և ես հույս ունեմ, որ մենք միասնաբար կկարողանանք լուծել խնդիրները։ Կոչ եմ անում ընդդիմությանը, որ ավելի միասնական գործի մեզ հետ»,- ասաց Բաքոյանը։
Դիտարկմանը, թե նախորդ խորհրդարանում իշխանությունը դեմ էր քվեարկում ընդդիմության բերած նախագծերին, Ռուստամ Բաքոյանը չհամաձայնեց։ Ըստ նրա՝ իրենց իշխանությունն ամենից շատն է ընդդիմության բերած նախագծերին կողմ քվեարկել։
Comments