top of page

Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանում ականազերծման աշխատանքներ են իրականացրել

  • Aug 7, 2021
  • 1 min read


Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրի տարածքում սկսել են պայթուցիկներից մաքրման և ականազերծման աշխատանքներ իրականացնել։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանի սահմանազատման գծի մոտ ամեն օր չպայթած զինամթերքի, արկերի, հրթիռների որոնման աշխատանքներ են իրականացնում։

«Այսօր շուրջ 2 հա տարածք է մաքրվել։ Նախատեսվում է մաքրել 15 հա տարածք»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Վերջին 2 շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահներն ավարտել են 32 հա տարածքի մաքրումը չպայթած զինամթերքից։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page