top of page

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են առաքել Հայաստանից Արցախ

  • Sep 11, 2021
  • 1 min read


Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են առաքում Հայաստանից Արցախ: Դրանք դպրոցների և մանկապարտեզների խմելու ջրի պահպանման տարաներ են, որոնք անհրաժեշտ են ջրամատակարարման ընդհատումների պատճառով, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:


Ըստ գերատեսչության՝ 2 շաբաթվա ընթացքում խաղաղապահ կոնտինգենտի հումանիտար կենտրոնի զինծառայողներն իրականացրել են ավելի քան 30 թռիչք և ավելի քան 200 տոննա խմելու ջուր են տրամադրել Ստեփանակերտի ավելի քան 1,5 հազար բնակիչների:


Իսկ նախօրեին խաղաղապահների օժանդակությամբ Մարտունու շրջանում սահմանազատման գծի մոտ ջրի ջրհոր է բացվել, որը խմելու ջրով կապահովի ավելի քան 2 հազար մարդու:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page