top of page

Ռուս խաղաղապահներն վարժանքներ են իրականացրել 27 դիտակետերում

  • Sep 16, 2021
  • 1 min read



Արցախում ռուս խաղաղապահներն անվտանգության համապարփակ վարժանք են անցկացրել 27 դիտակետերում, հայտնել են ՌԴ ՊՆ-ում:


«Դասընթացի ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները: Դիտակետի պաշտպանությունն ամրապնդելու համար ներգրավվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները»,-հայտնել են ռազմական գերատեսչությունից:


Խաղաղապահ զորակազմի զինվորական բժիշկները մշակել են առաջին օգնության տրամադրումը և պայմանականորեն վիրավորված զինվորի տարհանումը:


Ինչպես նշել են ՌԴ ՊՆ-ում, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page