top of page

Մեղրին երբեք չի դարձել քննարկման առարկա, սև PR է․ Ռոբերտ Քոչարյան

  • Jun 5, 2021
  • 1 min read


Մեղրիի փոխանակման առաջարկն արել է Ալիևը, և դա պաշտոնական առաջարկ չի դարձել։ Այդ մասին Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում համակիրների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ իր պատասխանն այդ առաջարկին եղել է այն, որ Իրանի հետ սահմանը մենք չենք կարող կորցնել։


Ալիևը փորձել է ԱՄՆ-ի պատվիրակության միջոցով հասնել իր ուզածին, իսկ Ռուսաստանը միանշանակ չի վերաբերել այդ հարցին։


«ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում այս առաջարկը քննարկման առարկա չի դարձել»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։


Նրա խոսքով՝ դա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ, որպեսզի իր նկատմամբ սև PR անեն։


«Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ էին, ապա իրենց սպանվելուց հետո փաստաթուղթը չպետք է կորչեր, և առաջարկը պետք է իրագործվեր»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։


ՀՀ երկրորդ նախագահը պնդեց նաև, որ Անվտանգության խորհրդի նիստում այդ հարցը երբեք չի քննարկվել։







コメント


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page