top of page

Առանց մեր իմացության ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճարներ․ Իշխան Սաղաթելյան

  • Sep 17, 2021
  • 1 min read

«Քիչ առաջ տեղեկացանք, որ առանց մեր իմացության Աժ պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորները, ստացել են պարգևավճար»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Աժ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։


Նա նշեց, որ մանրամասներից տեղյակ չէ, բայց ենթադրում է, որ նվիրված է Անկախության տոնին։


Սաղաթելյանն անընդունելի համարեց այս իրավիճակում պարգևավճարներ տրամադրելը և «Հայաստան» դաշինքի անունից հայտարարեց, որ հրաժարվելու են այդ գումարներից։


Մանրամասները՝ տեսանյութում։



Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page