Սահմանադրական դատարանում վիճարկվել է առողջապահության նախարարի հրամանը․ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը տեղեկացնում է, որ Սահմանադրական դատարանում վիճարկվել է առողջապահության նախարարի հրամանը:
«Սահմանադրական դատարանում վիճարկել էինք առողջապահության նախարարի խայտառակ հրամանը:
Հրամանը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատվաստմանը բնավ դեմ չլինելով, արձանագրել էինք, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:
Դիմումի քննությունը մեկնարկում է բանավոր կարգով` վաղը ժամը 11-00-ին»:
Comments