top of page

Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ տարածք․ սահմանվել է հերթապահություն

  • Aug 14, 2021
  • 1 min read

Օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ տարածք։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։


Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 12-13 հա բուսածածկույթ։


Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 60 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 26 աշխատակից։


Ժամը 22:15-ին մթության և եղանակային պայմանների վատթարացման պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն․ հրդեհի ակտիվ օջախներ չկան։

Commenti


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page