Սամվել Բաբայանի կուսակցությունը ևս մասնակցելու է Մեղրիի ընտրություններին․ «Իրավունք»
- Sep 8, 2021
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ բազմաբնակավայր համայնքներում տեղի են ունենալու համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ: «Իրավունքի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Մեղրիի ընտրություններին քաղաքապետի թեկնածու է առաջադրելու նաև Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական կուսակցությունը»` առաջադրելով Մեղրիի քաղաքապետի պաշտոնին Սյունիքի մարզի ԵԿՄ-ի նախկին պատասխանատու Խաչատուր Անդրեասյանի թեկնածությունը:
«Իրավունքը» փորձեց տեղեկությունը պարզել անձամբ Անդրեասյանից, ով հակիրճ նկատեց միայն. «Այո, նման որոշում եմ կայացրել Սամվել Բաբայանի հետ քննարկելուց հետո: Որոշել եմ առաջադրվել, որովհետև այսօր, ինչպես երբևէ, Մեղրիի առաջ ծառացած են ինչպես անվտանգային, այնպես էլ մի շարք այլ առօրյա Խնդիրներ»:
Comentarios