Search
Իրեն ժողովրդական համարող Փաշինյանի իշխանությունը միջոցառումները փակ է անում. «Ժողովուրդ»
- May 28, 2021
- 1 min read

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Մշտապես թափանցիկության և ժողովրդի կողմից սիրված լինելու մասին հիշատակող իշխանությունները որոշել են այսօր կայանալիք Առաջին Հանրապետության և Բաշ Ապարանի հերոսամարտերին նվիրված միջոցառումներն անցկացնել փակ ձևաչափով։
Եվ հենց այդ նպատակով այսօր 8։00-ից մինչ 11։00-ն փակ են լինելու դեպի Սարդարապատ տանող ճանապարհները. անգամ չի նախատեսվում լրագրողների մուտքը։ Անգամ նախկինների ժամանակ լրագրողների մուտքը երբեք փակ չի եղել, անգամ հասարակ քաղաքացիները հաճախ կարողանում էին գալ և կանգնել պաշտոնյաների կողքին։
Իսկ հիմա Փաշինյանի իշխանությունը, որ, իբր, ժողովրդականություն է վայելում, փակ է պահում միջոցառումը անգամ լրագրողների համար»:
Comments