top of page

Սարիգյուղ համայնքում պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշաքար է բացվել



Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Սարիգյուղ համայնքում տեղի է ունեցել Հայրենական մեծ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհված սարիգյուղցիների հիշատակին նվիրված հուշաքարերի բացման արարողությունը: Այդ մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը:


Հուշաքարերը տեղադրվել են համայնքի բնակիչ Գագիկ Հախվերդյանի նախաձեռնությամբ՝ հայրենիքի համար զոհված մարտիկների հուշարձանի տարածքում:


Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ծնողներ, ընկերներ:


Ներկաները խոնարհվել և ծաղիկներ են դրել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարերի մոտ: Այնուհետև տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված արցախյան պատերազմում հերոսաբար զոհված ազատամարտիկների հիշատակին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page