top of page

ՍԱՏՄ-ն Մարտունու անասնաշուկայում սիբիրախտով կենդանիներ չի հայտնաբերել

  • Jul 4, 2021
  • 1 min read


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները հուլիսի 4-ի առավոտյան շրջայց են կատարել Մարտունու տարածաշրջանում գտնվող Հայաստանի ամենամեծ անասնաշուկայում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։


Հատկապես ուշադրություն է դարձվել, որ բացառվի անասնաշուկա կենդանիների մուտքը Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան գյուղերից, որտեղ վերջերս կենդանիների մոտ սիբիրախտ էր հայտնաբերվել:


«Շրջայցի ընթացքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել: Այդուհանդերձ, շուկան կմնա ՍԱՏՄ խստացված վերահսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page