top of page

Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում ուժեղացված ստուգայցեր են իրականացվել. ՍԱՏՄ

  • Aug 19, 2021
  • 1 min read


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետներն այսօր վաղ առավոտից ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում։


ԱԱՏՄ տեսուչները՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության մարմնի աշխատակիցների և Ճանապարհային Ոստիկանություն ծառայողների հետ համատեղ, վերահսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտում՝ Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել նաև դեղատներում, բուժհաստատություններում և առևտրի կետերում։ Արձանագրվել են մի շարք խախտումներ, տրվել են նախազգուշացումներ՝ խնդիրներն անհապաղ վերացնելու վերաբերյալ։


Ստուգայցերը շարունակվում են, խախտումները կրկնվելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page