top of page

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

  • Sep 13, 2021
  • 1 min read


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում անհատ ձեռնարկատեր Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասում (նոր Նորք վարչական շրջան) հայտնաբերվել են ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:


Մասնավորապես՝ արտադրական և օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների և միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվել դրանց փչացումն ու աղտոտումը կանխարգելող պայմաններում, հացի և հացաբուլկեղենի տեղափոխումը կազմակերպվել է տաք հացաբուլկեղենի կոնտակտավորման համար չթույլատրված տարաներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:


Անհատ ձեռնարկատեր Սաթինե Աղաջանյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page