Search
ՍԱՏՄ տեսուչները լայնածավալ ստուգայցեր են իրականացրել խոշոր խանութներում
- Oct 20, 2021
- 1 min read

Կորոնավարակի դեմ սահմանված միջոցառումների վերահսկման նպատակով՝ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեկոյան լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի խոշոր խանութներում:
37 սուպերմարկետներում անցկացված վերահսկողությունից հետո կազմվել է 12 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյանները չունենալու հիմքով։
ՍԱՏՄ երեկոյան ստուգայցերը կշարունակվեն այսօր:
Comments