Search
Սաղմոսավանում այրվել է մոտ 30 հա բուսածածկ տարածք
- Aug 20, 2021
- 1 min read

Օգոստոսի 19-ին, ժամը 19:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երնջատափ գյուղի ամառանոցների մոտակա ձորակում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաղմոսավան գյուղում:
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 20-ին, ժամը 00:23-ին, մարվել` 01:20-ին: Այրվել է մոտ 30 հա բուսածածկ տարածք:
Comentários