Search
Վե՛րջ տվեք ձեր կանացի բամբասանքներին. Սայաթ Շիրինյանը՝ Ստյոպա Սաֆարյանին
- Jun 12, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սայաթ Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր նկատեցի, որ սոցիալական ցանցերում սորոսածին մի քանի վիժվածքներ, այդ թվում՝ Ստյոպա Սաֆարյանը, իմ ունեցվածքի վերաբերյալ քննարկումներ են ծավալել ու շահարկում են, այն կապելով ոստիկանությունում իմ զբաղեցրած պաշտոնի հետ։
Նախ՝ ոստիկանությունում պաշտոնից ազատվել եմ 2010-թ, և շուրջ տասը տարի զբաղվում եմ գործարարությամբ։Արտերկրում գրանցված իմ ընկերությունը հիմա էլ մեծ հաջողություններ է արձանագրում։
Այս մասին ես գրեցի, որպեսզի վերջ տաք ձեր կանացի բամբասանքներին։
Աշխատեք, արարեք, ստեղծեք և ուրիշի ունեցվածքը մի հաշվեք։
Հասկանում եմ, որ դուք ապրում եք ժեխի հոգեբանությամբ՝ նախանձով ու չկամությամբ»։
Kommentare