top of page

ՍԴ-ն այսօր կհրապարակի վճիռը քաղաքական չորս ուժերի ներկայացրած բողոքի վերաբերյալ

  • Jul 17, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր՝ հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի իր վճիռը չորս քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ: Հուլիսի 2-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական ուժերը որևէ ակնկալիք չունեն ՍԴ-ից ու կարծում են, որ բան չի փոխվի, ինչի համար խորհրդարան անցած ուժերը պլաններ են գծում ԱԺ-ում իրենց աշխատանքների մասով: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ ՍԴ վճռի հրապարակումից հետո իշխանությունը պատրաստվում է արագ կազմակերպել պատգամավորական մանդատների բաշխումը»:

留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page