top of page

««Միապետը» ստորագրելու է այն փաստաթուղթը». Սենոր Հասրաթյան

  • May 20, 2021
  • 1 min read

Գնդապետ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Երկրի ղեկավարի աթոռը բռնազավթած թիվ մեկ պատահականությունն այսօր հաստատեց եռակողմ համաձայնությամբ ձեռք բերված նոր փաստաթղթի գոյությունը…

Ավելին՝ նա ասաց, որ այդ փաստաթուղթը, «ոչ թե 99,9 այլ 100 տոկոսով համապատասխաննում է Հայաստանի շահերին…» Սակայն « մեծ կոմբինատորն» իր մանիպուլյատիվ սկզբունքներին դավաճանած կլիներ, եթե փաստաթղթի մասին այդքան սպառիչ վստահությամբ բարձրաձայնելուց հետո, չավելացներ բառացիորեն հետևյալը.


…«Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ…» Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ նա այնքան է չափը կորցրել, որ արդեն մոռանալով իրեն իշխանության բերած «հպարտ քաղաքացիներին» սիրելու և նրանց առաջ հաշվետու լինելու մասին նախկինում արված բոլոր հրապարակային «խոստումները», այսօր իրեն պահում է այն միապետի պես, որը ժամանակին գոռում էր՝ «պետությունը, դա ես եմ…»



Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page